Albert Ellis, Ph.D. (սեպտեմբեր 27, 1913
-
հուլիս 24, 2007)
Ալբերթ Էլլիսը 1950-ականներից ի վեր մշակել և զարգացրել է
ռացիոնալ-էմոտիվ վարքային հոգեթերապիան (Rational Emotive Behaviour
Therapy - REBT): Նա առաջիններից էր ով հոգեթերապիայում սկսեց
կիրառել ինտեգրատիվ մոտեցում: Բազմաթիվ մրցանակների դափնեկիր, ավելի
քան 600 գիտական հոդվածների,
գրքերի և լուսաբանումների հեղինակ, Ալբերթ Էլլիսը 1982թ-ին ԱՄՆ-ի և Կանադայի
հոգեբանների մասնագիտական միության կողմից ճանաչվել է պատմության երեք
ամենաազդեցիկ հոգեթերապևտներից մեկը (հարկ է նշել, որ եռյակի մյուս
անդամներն են Կարլ Ռոջերսը և Զիգմունդ Ֆրոյդը):
...Ռացիոնալ-էմոտիվ վարքային թերապիան ես սկսեցի մշակել
1955 թվականին, երբ զբաղվում էի կլինիկական հոգեբանությամբ Նյու-Յորքում,
և մինչ այդ արդեն 10 տարվա փորձ ունեի սույն բնագավառում: Շնորհիվ
հետազոտության որն այդ ժամանակ ես անց էի կացնում <<Փաստեր սեռական
ազատության օգտին>> մի լայնածավալ աշխատության համար, ես սեռական և
ամուսնական հարցերում մեծ գիտակի հեղինակություն ձեռք բերեցի: Ընկերներս
խորհրդակցում էին ինձ հետ իրենց սեռական և միջանձնային խնդիրներով, և ես
գնալով նկատում էի որ կարողանում եմ շատ արդյունավետ կերպով օգնել նրանց
հաղթահարել այդ խնդիրները բավականին կարճ ժամանակահատվածում: Եվ ես
որոշեցի շարունակել ուսումս կլինիկական հոգեբանության բնագավառում այն
բանից հետո, երբ պարզեցի որ դա միակ ճանապարհն էր տանող դեպի
մասնագիտական վերապատրաստում` սեռական և ամուսնական հարցերով
խորհրդատվության ոլորտում: Կլինիկական հոգբանության ոլորտում գիտաստիճան
ստանալուց հետո ես որոշեցի յուրացնել հոգեվերլուծությունը, քանզի կարծում
էի որ այն այն ժամանակ գոյություն ունեցող ամենախորքային և
ամենարդյունավետ հոգեթերապիայի տեսակն էր: Ես ընտրեցի այդ բնագավառը,
քանի որ իմ ամուսնական-ընտանեկան խորհրդատուի ոչ պաշտոնական փորձը ցույց
էր տվել, որ խանգարումներն իրականում են հետևանք են անձի
աններդաշնակության և <<որպեսզի հնարավոր լինի իսկապես օգնել մարդկանց
ապրել երջանիկ մեկը մյուսի հետ` անհրաժեշտ է սովորեցնել նրանց
ապրել հաշտ և համերաշխ նախ սեփական անձի հետ>>:
Սկզբից ինձ դուր էր գալիս հոգեվերլուծող լինելը, քանի որ
դա ինձ հնարավորություն էր տալիս իրականացնել մարդկանց իրենց խնդիրներում
օգնելու իմ ցանկությունը: Սակայն ես ավելի ու ավելի էի հիսթափվում
հոգեվերլուծությունից. այն ինձ այլևս չէր թվում հոգեթերապիայի բավարար
արդյունավետ և բավարար գործուն տեսակ: 1995-ականների սկզբին սկսեցի
փորձարկումներ անել զանազան թերապևտիկ մոտեցումներով, ներառյալ
հոգեվերլուծական կողմնորոշումով և էկլեկտիկ հոգեթերապիայով: Եվ չնայած ես
արդեն ավելի շատ հաջողությունների էի հասնում այցելուների հետ
աշխատանքում, սակայն միևնույն է դեռևս ինձ չէր բավարարում այդ մեթոդների
արդյունավետության մակարդակը: Այդ ընթացքում ես անցա փիլիսոփայական
գրականության ընթերցմանը, իմ ամենասիրած զբաղմունքներից մեկին, հույսով,
որ դա ինձ կօգնի գտնել հոգեթերապիայի արդյունավետ և գործուն տարբերակ:
Այդ ժամանակ ինձ վրա մեծ ազդեցություն գործեցին հունական և հռոմեական
ստոիկների աշխատանքները (Էպիկուրեոս, Էպիկտետոս և Մարկոս Ավրելիոս):
Նրանք մատնանշում էին փիլիսոփայական պատճառների առաջնայաին դերը
հոգեբանական խանգարումների պատճառականության մեջ. այդ տեսակետը շատ
տարածված էր Ամերիկայում 1950-ականներին և միաժամանակ հեղինակազրկում էր
հոգեվերլուծական հոգեդինամիկ գործոնները: Այդ նույն տեսակետին էին հարում
նաև որոշ հին արևելյան փիլիսոփաներ, հատկապես Կոնֆուցիոսը, Լաո-Ցզին և
Բուդդա Գաուտաման: Իրապես, հենց այդ փիլիսոփաներն էլ, որոնք պնդում էին
որ մարդկանց վնաս են հասցնում ոչ թե իրադարձությունները որպես այդպիսին
այլ իրենց կարծիքը (կամ վերաբերմունքը) այդ իրադարձությունների մասին,
հենց դարձան ՌԷՎԹ-ի հիմնադիրները, և նման մոտեցումը (ինչպես նաև իմ
նորարարական բնաձևերը) մնում է կոգնիտիվ-վարքային ուղղվածության
հոգեթերապիայի կենտրոնում առ այսօր...
Ալբերթ Էլլիս
Նյութը հադիսանում է "The Practice of Rational Emotive
Behaviour Therapy" աշխատության ռուսերեն հրատարակության
(Эллис А.,
Драйден У. Практика рационально-эмотивной поведенческой терапии. СПб:
"Речь", 2002. - 352 с.; сс.15-16) թարգմանությունը: